Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ կորոնավիրուսը հավանաբար երբեք չի անհետանա: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Կորոնավիրուսի համավարակի վերացման ժամկետների մասին կանխատեսումների թեմայով ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ արտակարգ իրավիճակների տնօրեն Մայք Ռայանը հայտնել է, որ նույնիսկ պատվաստանյութի հայտնաբերման դեպքում վարակը վերահսկելու համար մեծ ջանքեր են պահանջվելու:
ԱՀԿ-ն հայտնել է, որ այս վարակը մեր համայնքներում կարող է վերածվել մեկ այլ էնդեմիկ վարակի: Ռայանը նշել է, որ ոչ ոք չի կարող կանխատեսումներ անել վարակի վերացման ժամկետների վերաբերյալ: Միաժամանակ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ընդգծել է, որ ջանքերի շնորհիվ դեռևս հնարավոր է վերահսկել վարակը:
Այսօր աշխարհում գոյություն ունի ավելի քան 100 փաստացի պատվաստանյութ, որոնք զարգացման փուլում են: