Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կարող էր լրիվ խզել հարաբերությունները Չինաստանի հետ՝ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ գրում է РИА Новости-ն:
«Մենք շատ բան կարող էինք անել: Մենք կարող էինք լրիվ խզել հարաբերությունները»,- Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարը նաև ընդգծել է, որ լավ հարաբերությունների մեջ է Չինաստանի ղեկավարի հետ, սակայն այժմ չի ցանկանում զանգել նրան: