ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ այժմ հիվանդանոցներում և հատուկ վայրերում բուժման մեջ է 2218 պացիենտ: «Հիվանդների շրջանում ունենք 660 հոգի, որոնք ներկա պահին թոքաբորբ են տանում: 66 հոգի ծանր են, 33-ը՝ ծայրահեղ ծանր: 6 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին»,- տեղեկացրել է փոխնախարարը: Անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների թվին՝ Նանուշյանը կարծիք է հայտնել, որ եթե համեմատենք ավելացող օրական աճի տեմպը, ապա այն դեռևս 5 տոկոսի շրջանակում է: Ըստ նրա՝ նախարարությունն ավելի մեծ տեմպերով է շարունակելու աշխատանքները:
«Եթե էպիդեմիայի առաջին օրերին նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում և մարտին գտնվում էինք առաջին փուլում, ապա մեր էպիդեմիան անցավ երկրորդ փուլ, որը ենթադրում էր կլաստերային հիվանդությունների արձանագրում, ներկայումս էպիդեմիան անցել է երրորդ փուլ, որը վերջին փուլն է և տարածվածությամբ է բնորոշվում, տեղի է ունենում հիվանդության համայնքային փոխանցում։ Եթե առաջին օրերին կարողանում էինք հիվանդության ցանկացած դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, վերջին օրերին՝ կապված տարածվածության ընդլայնման հետ, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակներին և աղբյուրը, թե անձն ումից է վարակվել»,- տեղեկացրել է նա՝ հավելելով, որ բոլոր ջանքերն ուղղում են էպիդեմիան կառավարելու համար: