Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվում է արտակարգ դրության երկարաձգման որոշումը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե մանկապարտեզների, նախադպրոցական հաստատությունների աշխատելու դեպքում արդյոք պարտադի՞ր է լինելու երեխաների հաճախելը, եթե տանը խնամող կա:
Ավինյանը նշեց, որ որևէ պարտադրանք չկա և չի կարող լինել, քանի որ դա կրկին արվում է անհրաժեշտությունից ելնելով: Հնարավորություն է տրվում, որ աշխատող ծնողները երեխային ուղարկեն նախակրթարան, որի համար նույնպես որոշակի կանոններ են գործելու: «Այսօր կհրապարակվի պարետի որոշումը, որտեղ մանրամասնորեն ներկայացված են բոլոր ոլորտներում սահմանված կանոնները: Ովքեր հնարավորություն ունեն չտանել նախակրթարան՝ թող չտանեն»,- ասաց փոխվարչապետը:
Տիգրան Ավինյանը նաև կոչով դիմեց բոլոր գործատուներին, որոնք հեռավար ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքը, հորդորեց շարունակել աշխատել հեռավար ռեժիմով, որովհետև իրականում վարակը դեռևս առկա է և տարածվում է: