Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել:
Բոլոր 33-ն էլ նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք են։ Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել են 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել։
Հիշեցնենք, որ Արցախում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 20 դեպք, 8 մարդ ապաքինվել է: