Կառավարությունը երկարաձգել է արտակարգ դրությունը, այն կգործի մինչև հունիսի 13-ը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է շարունակել ապակենտրոն պայքարը, քաղաքացիներին հորդորել պատասխանատվության մեծ զգացումով մոտենալ հարցին: Եթե հիվանդանոցային դեպքերը գերազանցեն 1500-ը, Կառավարությունը ստիպված կլինի վերադառնալ սահմանափակումներին: