Կորոնավիրուսի տարածվածության ներկա պայմաններում խստացվում են սոցիալական շփումների պայմանները: Առողջապահության փոխնախարարը զգուշացրել է՝ անհատական բարձր պատասխանատվությունն անհրաժեշտություն է. հատուկ կարևորություն ունեն դիմակ կրելն ու մարդկանց կուտակումները բացառելը: Երկարաձգված արտակարգ դրության նոր պահանջներին ու իրավիճակին է անդրադարձել արդարադատության նախարարը: