ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ այսօր հեռախոսային կոնֆերանս է անցկացրել Wizz Air ավիաընկերության ղեկավարության հետ:
«Քննարկել ենք Հայաստանում բազայի հիմնման հարցը, անդրադարձել պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպմանը և վերագործարկմանը: Մեր նախնական գնահատականներով՝ դա հնարավոր կլինի իրագործել հունիս ամսվա կեսերից»,- գրել է փոխվարչապետը: