ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացած է. 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Տեղեկացանք, որ առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը: Եվ նախարար Արսեն Թորոսյանը մեկուսացվել է որպես նրանց հետո շփում ունեցած անձ:
Արսեն Թորոսյանն այսօր չէր մասնակցում Կառավարության նիստին: Ինքնամեկուսացման պատճառով նիստին ներկա չէր նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: