Անցյալում մարդկանց՝ կորոնավիրուսով վարակի դեպքերը պարզելու թեստը հաստատվել է Անգլիայի առողջապահության ոլորտի իշխանությունների կողմից՝ գրում է BBC-ն:
Շվեյցարական Roche դեղագործական ընկերության կողմից մշակվող հակամարմնի թեստը «դրական զարգացում է ցույց տալիս»:
Արյան թեստավորումը փնտրում է հակամարմիններ, պարզելու՝ արդյոք մարդու մոտ անցյալում եղել է վարակ, և արդյոք նա կարող է իմունիտետ ունենալ:
Մինչև այժմ իշխանությունները հայտնում էին, որ նմանօրինակ թեստերը բավարար վստահելի չեն:
Աղբյուրը հայտնում է, որ Roche ընկերության թեստերն առաջինն են, որ լուրջ ներուժ ունեն: Հակամարմինները մարդու իմունային համակարգն է ստեղծում, որը սովորում է պայքարել վարակների դեմ:
Եթե հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք ցույց են տալիս մարդու՝ անցյալում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը, ապա այն չի ապացուցում, որ դրանք պաշտպանում են ապագայում: