ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը ինքնամեկուսաված է, թեստ էր հանձնել կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածությունը ստուգելու համար: Նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ թեստի պատասխանն արդեն կա:
«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»,- նշված է Թորոսյանի գրառման մեջ: