Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն. թեման մարզի ոռոգման համակարգին վերաբերող հարցերն էին: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։
Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, մշակվել է նոր հայեցակարգ:
Աշխատանքային խմբին տրվել են ցուցումներ՝ հետագա քայլերի համար:
«Կապիտալ շինարարության ծրագրերում առանձնահատուկ կարևորություն ենք տալիս ոռոգման համակարգերին։ Տավուշի գյուղատնտեսության զարգացումն անհնար է առանց ոռոգման համակարգի էական զարգացման։ Առաջնահերթ դիտարկում ենք շուրջ 5000 հա նոր ոռոգվող տարածքների ստեղծում, որը կկրկնապատկի մարզի այգեգործական ծավալները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Չոբանյանը։