Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ անցած շաբաթ հայկական եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակման վերաբերյալ:
Նա փորձել է ճշտել՝ արդյոք դրա պատճառը նախագահ Էրդողանի տարածած ատելության խոսքը չէ՞:
Օրեր առաջ մի քաղաքացի փորձել էր հրկիզել Ստամբուլի Բաքրքյոյ վարչական շրջանում գտնվող Ծնունդ Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու դուռը: Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր նրան: Խոստովանական ցուցմունքում նա նշել էր, թե այդ քայլին է դիմել, քանի որ կորոնավիրուսը հայերն են պատուհաս դարձրել իրենց գլխին: