Պորտուգալիայի առաջնության պաշտոնական կայքը հայտարարել է, որ առաջնության 2019/20 խաղարկությունը կվերսկսի հունիսի 4-ին:
«Վերջին օրերին անցկացրած քննարկումների ընթացքում բոլորս համաձայնության հասանք վերսկսել Պորտուգալիայի առաջնությունը՝ պահելով անվտանգության բոլոր նորմերը, որոնք մեզ կապահովագրեն կորոնավիրուսի հետ կապված բոլոր ռիսկերից: Հունիսի 4-ին տեղի կունենան Պորտուգալիայի առաջնության 25-րդ տուրի խաղերը», – ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Պորտուգալիայի առաջնությունը, ինչպես մնացած եվրոպական մրցաշարերը, դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: