«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ համավարակի պայմաններում սահմանափակումների թուլացմանը: Պատգամովորը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է բալանսավորված ու հաշվեկշռված մոտեցմանը:
Մելքումյանը նշեց, որ պետությունը չի կարող անվերջ փակ պահել տնտեսվարողների գործունեությունը: Ընդգծեց, որ չիրացվելու դեպքում կլինի սոցիալական ու տնտեսական կոլապս: Պատգամավորի խոսքով՝ սահմանափակումների թուլացմանը զուգահեռ կարևոր է նաև համավարակի ցուցանիշների անկումը, քանի որ պետք է հասնի պիկին, որին դեռ չենք հասել:
«Եթե թվերը լինեն այնպիսին, որ առողջապահական վտանգի առջև կանգնեն, նորից հետ կգնան սահմանափակումների: Պետք է բացել, հետո խստագույնս պահանջել գործատուներից ապահովել այն պայմանները, որոնք պետք են մարդկանց անվտանգության համար»,- նշեց Մելքումյանը: