ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն պատահաբար հրապարակել է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով կասկածյալի անունը: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Պորտալը գրում է, որ բացահայտված փաստաթղթերում նշվում է Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարարության աշխատակից Մուսաեդ Ահմեդ ալ-Ջարահի անունը: Նա աշխատել է Վաշինգտոնի դեսպանատանը 1999-2001 թվականներին: Չի բացառվում, որ Ջարահն օգնել է գրոհայիններին, որոնք օդանավերով բախվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակներին:
Որոշ ժամանակ անց ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնյաները ցանցից հեռացրել են շրջանառվող փաստաթղթերը: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ասոցիացիայի ներկայացուցիչ Բրեթ Իգլսոնը կարծում է, որ ՀԴԲ-ն փորձում է թաքցնել Սաուդյան Արաբիայի ներգրավվածությունը ահաբեկչությանը: Ռիադը հերքում է կապն ահաբեկիչների հետ: