Հատուկ քննչական ծառայությունը ստացել է մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նա նշեց, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ դատախազությունը միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար: