Ազգային ժողովի մայիսի 8-ի միջադեպի վերաբերյալ նյութերը ՀՔԾ-ում են: Էդմոն Մարուքյանն այսօր տեղեկացրել է, որ իրեն հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու համար, նաև դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Իսկ «Իմ քայլի» և «Լուսավոր Հայաստանի» բանավեճն այսօր շարունակվել է խմբակցությունների ճեպազրույցների ժամին: