Իսպանիայում կորոնավիրուսից բուժվել է երկրի ամենատարեց կինը՝ 113-ամյա Մարիա Բրանյասը: Նա վերջին քսան տարին ապրում է Ժիրոնա նահանգի ծերանոցում: Նրան կորոնավիրուսով վարակ է ախտորոշվել ապրիլին, իսկ մայիսի սկզբին բժիշկները հաստատել են, որ Մարիան ապաքինվել է:
Հիվանդության ընթացքում նա մեկուսացած է եղել իր սենյակում և ստիպված է եղել ծննդյան 113-ամյակը նշել մենության մեջ: Ի վերջո, Մարիան առողջացել է, բայց ծերանոցի մյուս 17 վարակակիր բնակիչները մահացել են:
Բրանյասը երեք երեխա, տասնմեկ թոռ և 13 ծոռ ունի, անցել է երկու համաշխարհային և Իսպանիայի քաղաքացիական պատերազմների միջով, հաղթահարել է նաև իսպանական գրիպի համաճարակը: