ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին զգուշացրել է կորոնավիրուսի հնարավոր «անվերահսկելի բռնկման» մասին:
Ելույթ ունենալով Կոնգրեսում՝ նա զգուշացրել է սահմանափակումների վերացման վտանգի մասին: «Հետևանքները կարող են շատ լուրջ լինել: Իրական ռիսկ կա, որ դուք կհրահրեք բռնկում, որը չեք կարողանա վերահսկել»,- ասել է Ֆաուչին: Նա ավելացրել է, որ կորոնավիրուսով զոհերի իրական թիվը, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր է պաշտոնականից:
Ապրիլի 30-ին գլխավոր համաճարակաբանը նշել էր, որ կորոնավիրուսային պատվաստանյութի հարյուր միլիոնավոր դեղաչափերը պատրաստ կլինեն մինչև 2021 թվականը:
Չնայած համաճարակի վտանգին՝ ԱՄՆ որոշ նահանգներ դանդաղ վերադառնում են աշխատանքային ռեժիմին: Սահմանափակումները մեղմող առաջին շրջաններից մեկը Ջորջիան է:
Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 1 միլիոն 400 հազար դեպք: 83 հազարից ավելի մարդ է մահացել, բուժվել է մոտ 297 հազարը: