Գերմանիայի իշխանությունները ծրագրել են ուրբաթ չեղարկել Լյուքսեմբուրգի հետ սահմանի հսկողությունը, իսկ շաբաթ օրը սկսել մեղմացնել ստուգումների ռեժիմը Ավստրիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ սահմաններին: Բեռլինն ակնկալում է, որ մինչև հունիսի կեսը լրիվ կվերանան հարևան երկրների հետ շփումների խոչընդոտները:
Ավելի վաղ նույն պայմաններն էր ներկայացրել նաև Ավստրիայի իշխանությունը:
Ուրբաթ Էստոնիան, Լատվիան և Լիտվան էլ նախատեսել են վերացնել բալթյան երկրների միջև իրենց քաղաքացիների տեղաշարժի բոլոր սահմանափակումները: Միևնույն ժամանակ, Լիտվան արդեն որոշակիորեն պարզեցրել է Լեհաստանի հետ սահմանային անցումը: Այլ երկրներից ժամանածները դարձյալ պետք է երկու շաբաթ գտնվեն մեկուսացման մեջ: