Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 3 գնանկում:
Ինչպես հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը, գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են ադամաթուզ և դիզվառելիք ապրանքային շուկաներում: