Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։
Անդրեաս Նորլենը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին իրեն ուղղված նամակի համար և նշել, որ համավարակով ստեղծված այս իրավիճակի պայմաններում կարևոր է պահպանել շփումները խորհրդարանների միջև։
Օրենսդիր մարմինների ղեկավարները տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին։
Զրուցակցի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգում արձանագրված հաջողությունները։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել շփումները նման ձևաչափով։