ՀՀ ԿԳ նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական գործի մասին Քննչական կոմիտեի այսօր տարածած հայտարարությանն է անդրադարձել Արմեն Աշոտյանը, որ 2009-2016 թթ. զբաղեցրել է այդ պաշտոնը:
«Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը:
Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով»,- գրել է նա: