Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անվանել է ամենավատը այդ երկրի պատմության մեջ:
«Միացյալ Նահանգներում նման Սպիտակ տուն երբևէ չի եղել՝ այսքան անմարդկային, դաժան և ոչ կոմպետենտ,- ասել է Ռոհանին:- Նայեք այդ երկրի պետքարտուղարին: Նա բոլորովին ծանոթ չէ քաղաքականության հիմունքներին»:
Չորեքշաբթի Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ասել էր, որ Իրանը շարունակում է ահաբեկչություն հրահրել ամբողջ աշխարհում նույնիսկ COVID-19 համաճարակի պայմաններում: