ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ արդեն երկու ամիս է, ինչ ընտանիքի անդամների մեծ մասին չի տեսել:
«Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ ընտանիքիս մեծ մասին չեմ տեսել: Նույնիսկ տանեցիներին ջիգյարով չեմ կարողանում գրկել:
Վստահ եմ, որ սահմանափակումները, որոնք կորոնավիրուսով են պայմանավորված, ստիպելու են յուրաքանչյուրին վերաարժևորել կյանքը և իմաստավորել ապրած յուրաքանչյուր օրը: Առողջ եղե՛ք, չփռշտա՛ք...»,- գրել է նախարարը: