«Տեղի է ունեցել տհաճ և ցավալի միջադեպ, որը որևէ դեպքում չի տեղավորվում պառլամենտարիզմի, քաղաքական երկխոսության, ժողովրդավարության արժեքների տրամաբանության մեջ»,- ԱԺ միջադեպին անդրադառնալով՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
ԱԺ ճեպազրույցների ընթացքում պատգամավորը տեղեկացրեց, որ իրենք կոչ են արել իրենց գործընկերներին վերադառնալ կառուցողական աշխատանքային դաշտ:
«Հատկապես այս՝ արտակարգ դրության, հավարակի պայմաններում իսկապես մեր երկրի առջև ծառացած են այնպիսի խնդիրներ, որոնք օր առաջ լուծվելու կարիք են զգում: Հիմա փոխանակ այդ ուղղությամբ, տնտեսության կոտրված ողնաշարը շտկելու մասով քայլեր ձեռնարկեվեն, խորհրդարանը զբաղված է օրեր շարունակ արհեստական օրակարգը քննարկելու ուղղությամբ, որը որևէ մեկին օգուտ չի տալու»,- վստահեցրեց պատգամավորը: