ԱՄՆ իշխանությունները վերադարձնում են Ռուսաստանից բերված թոքերի արհեստական օդափոխման սարքերը: Նյու Յորքը ստացել էր 30, Նյու Ջերսին՝ 15 այդպիսի սարք, բայց համաձայն ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) տվյալների, դրանք չեն օգտագործվել հիվանդանոցներում:
Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Aventa-M սարքերին, որոնք ԱՄՆ են առաքվել ապրիլի սկզբին: Ամերիկյան կողմի այդ քայլի պատճառը վերջին օրերին Ռուսաստանում՝ Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներում բռնկված հրդեհներն են: Երկու դեպքն էլ տեղի են ունեցել վերակենդանացման բաժանմունքներում, որտեղ բուժվում էին Covid-19-ի հիվանդները: Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանի հիվանդանոցներից մեկն էլ հրաժարվել է օգտագործել «Ավենտա» օդափոխման սարքը:
Երկու հրդեհի դեպքերով Ռուսաստանում հետաքննություն է անցկացվում: