«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տրվեց Լյեժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:
Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթները կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:
Ընկերության մասին առավել մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ այցելելով https://coyneair.com/ կայք: