Հայաստանի պետական պարտքը ապրիլի 30-ի դրությամբ 7 մլրդ 406 մլն դոլար է. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Այդ գումարից 6 մլրդ 911.2 մլն դոլարը Կառավարության պարտքն է, որից 5 մլրդ 207.9 մլն դոլարը՝ արտաքին պարտքը, իսկ ԿԲ պարտքը 494.8 մլն դոլար է:
Տեղեկացանք նաև, որ մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքը ավելացել է 116.2 մլն դոլարով, իսկ տարեսկզբի համեմատ՝ ընդամենը 81.8 մլն դոլարով. հունվարի 1-ի դրությամբ պարտքը 7 մլրդ 324.2 մլն դոլար է եղել: