Հունվար-ապրիլ ամիսներին գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 0.1 տոկոս, տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա համեմատ նվազել են 2.2 տոկոսով, փոխարենը 8.8 տոկոսով աճել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գինը: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 3 տոկոսով ավելացել է հագուստի ու կոշիկի գինը:
Մարտի համեմատ ապրիլին գնաճը ընդամենը 0.9 տոկոս է եղել: Ապրիլին սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 1.8 տոկոս, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 1.4 տոկոս, հագուստն ու կոշիկը՝ 5.2 տոկոս: