ՀՀ ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
«Արցախ աշխատանքային այցի ժամանակ հանդիպել եմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, այցելել ենք հարավային շրջաններ և քննարկել ենք անվտանգությանն առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- տեղեկացրել է Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում։