Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հրդեհի հետևանքով մահացել է 5 մարդ: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru կայքը:
Հրդեհը բռնկվել է շենքի 6-րդ հարկում գտնվող վերակենդանացման բաժանմունքում, որտեղ եղել են կորոնավիրուսով վարակված հիվանդներ: Բոլոր մահացածները միացված են եղել թոքերի արհեստական օդափոխման սարքերին:
Ներկայում կրակը մարվել է: Հրդեհի հետևանքով այրվել է 10 քառակուսի մետր տարածք: Հիվանդանոցից տարհանվել է 150 մարդ:
Հրդեհի առաջացման պատճառ կարող էր դառնալ թոքերի արհեստական օդափոխման սարքի կարճ միացումը կամ դրա անսարքությունը: