Ռուսաստանի Դաշնության 83 շրջաններում մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակվածության 10.899 նոր դեպք: Այս մասին տեղեկությունները հաղորդում են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Վարակի առավել շատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում և Սանկտ Պետերբուրգում: Վարակվածներից 4704-ի մոտ կլինիկական ախտանշանները բացակայում են: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 107 մարդ:
Համավարակի սկզբից մինչ օրս Ռուսաստանում արձանագրվել է 232.243 վարակվածության դեպք: Ապաքինվել են ավելի քան 43 հազարը, մահացածների ընդհանուր թիվը 2116 է: