Ռուսաստանում այսօր ավարտվում է ոչ աշխատանքային օրերի ժամանակաշրջանը հենց այն ժամանակ, երբ երկիրը վարակվածների թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել: Որոշման մասին քաղաքացիներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է BBC-ն: Կրեմլի ղեկավարի խոսքով, սակայն, կորոնավիրուսի դեմ պայքարը դեռևս ավարտված չէ, սահմանափակումները կթուլացվեն փուլ առ փուլ՝ կախված տվյալ շրջանում ստեղծված իրավիճակից:
ՌԴ նախագահն առաջարկել է երկրի քաղաքացիների ու նրանց բիզնեսների աջակցության լայնածավալ նոր փաթեթ: