ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ դադարեցրել է Սպիտակ տանը կազմակերպված մամուլի ասուլիսն այն բանից հետո, երբ Թրամփի ու չինացի լրագրողի միջև լարվածություն է առաջացել կորոնավիրուսի մասին հարցուպատասխանի ժամանակ՝ գրում է CNN-ը:
CBS News հեռուստաալիքի ասիական ծագմամբ ամերիկացի լրագրողի այն հարցադրումը, թե ինչու է Թրամփը կորոնավիրուսի թեստավորումը դիտարկում որպես համաշխարհային մրցավազք այն ժամանակ, երբ ավելի քան 80 հազար ամերիկացիներ են մահանում, Սպիտակ տան ղեկավարը կտրուկ պատասխանել է՝ հորդորելով այդ մասին հարցնել Չինաստանին:
Չինացի լրագրողը ցանկացել է տեղեկանալ, թե ինչու է Թրամփը հատկապես իրեն ուղղում այդ խոսքը: Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, թե որևէ մեկին նկատի չունի, այն պարզապես ուղղված է զզվելի հարց տվողի դեմ: