The Times-ը հայտնում է, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի 2020/2021 խաղարկությունները նույնպես կարող են փոփոխությունների ենթարկվել:
ՈՒԵՖԱ-ն արդեն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունն անցկացվելու է օգոստոսին, ինչը նշանակում է, որ հաջորդ խաղարկության խմբային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին:
Հաշվի առնելով, որ հաջորդ ամռանը տեղի է ունենալու նաև Եվրոպայի առաջնությունը, ՈՒԵՖԱ-ն ծրագրում է ինչ-որ կերպ կրճատել եվրագավաթային խաղերի քանակը, և այս պահին քննարկվում է հաջորդ ՉԼ-ի ու ԵԼ-ի փլեյ օֆ փուլերի խաղերն անցկացնել մեկ հանդիպումով՝ չեզոք մարզադաշտում, ինչպես, հավանաբար, կանցկացվի ընթացիկ խաղարկության շարունակությունը:
Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի գլխավոր խնդիրն այժմ որակավորման փուլերի անցկացումն է, որոնց համար օրացույցում տեղ չկա: