ՀՀ արդարադատության նախարար Ռուստամն Բադասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:
«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ քննարկումից հետո որոշ շահարկումեր սկսեցին շրջանառվել հանրային տարբեր տիրույթներում:
Սիրելի՛ հայրենակիցներ
Կառավարությունը զբաղվում է դատական համակարգի իրական, խորքային, արմատական բարեփոխումներով, և նրանք, ովքեր ցանկանում են ոչ խորքային, սպոնտան փոփոխություններ, այո՛, պետք է հիասթափվեն:
Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա գնահատելու՝ որտե՞ղ է ճշմարտությունը:
Բոլոր անձինք, ովքեր կարծիք են հայտնել, որ մեր գործողություններն արդյունավետ չեն, պետք է հրապարակեն իրենց մոտեցումը՝ ըստ որի՝ հնարավոր է մի քանի ամսում իրականացնել բարեփոխումներ և հանրությանը տալ լավագույն դատական համակարգը:
Կարծում եմ, երկու տարվա ընթացքում հաստատապես պետք է թղթին հանձնած լինեին իրենց մոտեցումը:
Հ.Գ. Որևէ ճնշում մեզ չի կարող շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից: