Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանն այցելել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղ, որի հարակից տարածքում օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել էր կովկասյան ընձառյուծը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի հետ քննարկվել են ընձառյուծի պահպանությանն ու տեղի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը վերաբերվող մի շարք հարցեր։
Ավելի ուշ փոխնախարարներն այցելել են անտառհատված, որով անցել է հազվագյուտ կենդանին։
Ենոքավանի բնակիչ Արման Գաբրիելյանն Իրինա Ղափլանյանին և Վարդան Մելիքյանին ներկայացրել է այն հատվածը, որտեղ ինքը նախորդ տարի հանդիպել և կռվի էր բռնվել ընձառյուծի հետ։