71 տարեկան հասակում մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Իկո Ագիլարը: Այս մասին տեղեկացնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։
Ագիլարը «Ռեալում» հանդես է եկել 1971-1979 թվականներին, 190 խաղում խփել 50 գոլ՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր։
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ «Ռասինգում», «Սպորտինգում» և «Ռայո Վալյեկանոյում»։ Ֆուտբոլիստի մահվան պատճառը չի նշվում: