«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը թեպետ բոյկոտել է ԱԺ նիստերը, սակայն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում անդրադարձել է խորհրդարանում հնչած ելույթներին՝ ասելով, որ մանդատից հրաժարվելու իրենց ուղղված կոչերը հրահանգ են: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էլ պնդել է՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքական դաշտում չի գործում: