Խորհրդարանը քիչ առաջ քվեարկությամբ ընդունեց երեկ քննարկված նախագծերը:
Պատգամավորներ Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 97 կողմ ձայնով:
«Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժեհավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց միաձայն՝ 99 կողմ ձայնով: