Կառավարությունն աջակցում է ինտենսիվ այգիներ հիմնողներին, նաև ձեռք է մեկնում հակակարկտային ցանցեր արտադրողներին՝ տրամադրելով անտոկոս վարկ: Լոռիում ցանցերի արտադրություն սկսածները տեղական շուկայում դեռևս մեծ պահանջարկ չունեն, սակայն ապրանքը հաջողությամբ արտահանում են Վրաստան, նաև ծրագրում կորոնայից հետո հայկական արտադրանքը իրացնել ԵԱՏՄ-ում: