Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը դեմ է անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսմանը: Այս մասին տեղեկացնում է Evening Standart-ը:
Աղբյուրը հայտնում է, որ Սադիկը հետաքրքրված է ԱՊԼ-ի վերսկսմամբ և, ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ սպորտով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, և հարյուրավոր մարդիկ ամեն օր մահանում են, նա կարծում է, որ դեռ վաղ է քննարկել մայրաքաղաքում Անգլիայի առաջնության վերսկսման հարցը: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ բոլորն ապահով և անվտանգ պայմաններում կլինեն:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: