Թուրքիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում որոշում է կայացրել կրկին 4 օրով պարետային ժամ սահմանել: Այս մասին նախարարների հետ հանդիպման ավարտին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փոխանցում է ТАСС գործակալությունը:
Էրդողանը նշել է, որ մայիսի 16-19-ը կրկին կարգելվի տնից դուրս գալը: Նա նաև չեղարկել է մուտքի ու ելքի արգելքը դեպի 9 նահանգ:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ մայիսի 17-ից սկսած՝ 65-ից բարձր տարիքի անձանց կթույլատրվեն զբոսանքները 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Նման թույլտվություն կգործի մայիսի 20-ից՝ մինչև 20 տարեկանների համար:
Հավելենք, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցում է 139 000-ը: