Եվրոպական երկրները սկսել են կարանտինային ռեժիմի ու սահմանափակումների թուլացման գործընթացը: Սակայն խիստ մտավախություն կա, որ Եվրոպային կարող է սպառնալ վարակի նոր ալիք՝ գրում է Euronews-ը:
Այս պարագայում ավելանում է մարդկանց միջև հաղորդակցության ռիսկը: Եվրահանձնաժողովի խոսնակը հայտնել է, որ ԵՄ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ վարակի նոր ալիք կարող է տեղի ունենալ, եթե նույնիսկ նախնական ալիքը հաջողությամբ հաղթահարվել է:
Եվրամիության անդամ երկրներին կոչ է արվում աստիճանաբար և զգուշությամբ իրականացնել սահմանափակումների թուլացման գործընթացը: Բացի այդ, Եվրոպան առողջապահության ոլորտում պետք է միասնաբար գործի՝ համավարակի երկրորդ ալիքը հաղթահարելու համար: