Այսօր ընդունել եմ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Շնորհակալություն հայտնելով Արցախում ծավալած երկար տարիների արդյունավետ գործունեության համար՝ ուրախությամբ լսել եմ Հիմնադրամի գործադիր տնօրեն ու իմ լավ բարեկամ Ռաֆֆի Դուդակլյանի կողմից ներկայացված իրականացվելիք ծրագրերի և այդ գործում ամերիկահայ բարերար Ջեյմս Թուֆենկյանի ունեցած նախանձախնդրության մասին:
Ողջունելով բարեգործական կազմակերպության ցուցաբերած հետեւողականությունը՝ հայտնել եմ Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հետայսու ևս բոլոր նախաձեռնություններին աջակցելու գործում»,- գրել է Ա.Հարությունյանը: