Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը վերաբացել է Կալիֆոռնիայում գտնվող իր էլեկտրական ավտոմեքենաների գործարանը, թեպետ նահանգի իշխանություններն արգելել էին արտադրության մեկնարկը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Մասկը հայտնել է, որ ինքն անձամբ կլինի աշխատակիցների կողքին, և եթե որևէ մեկին ձերբակալեն, ապա դա կլինի ինքը:
ԱՄՆ նահանգային իշխանություններն ու տեղական կառավարությունները փորձում են լավագույն տարբերակները գտնել կարանտինից հետո բոլոր բիզնեսները վերաբացելու համար:
Ավելի վաղ Իլոն Մասկը խոստացել էր իր ընկերության կենտրոնակայանը տեղափոխել Կալիֆոռնիայից, եթե չթույլատրվի այն վերաբացել: