Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համլսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է բուժքույրերին իրենց միջազգային օրվա կապակցությամբ:
«Սիրելի բուժքույրեր, շնորհավորում եմ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ․․․ եղեք առողջ և երջանիկ!!!
Բուժքույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում, փաստ է՝ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել նաև մարդասիրական առաքելություն․․․
Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ին նշում են Բուժքույրերի միջազգային օրը: Այսօր ևս մեկ առիթ է շնորհավորել և շնորհակալական խոսքեր ուղղել ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին` բուժքույրերին: Հատկապես այս օրերին անհնար է պատկերացնել համավարակի դեմ պայքարն առանց բուժքույրերի հոգատար ու նվիրված աշխատանքի։ Ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապաքինվում են տասնյակ պացիենտներ, ձեր ժպիտները հույս են ներշնչում հիվանդության դեմ պայքարում։ Եղեք առող, գնահատված և սիրված։ Ի դեպ, բուժքույրերը ներկայում առողջապահական ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են և բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը:
Հ․Գ․ Նկարում 30 տարուց ավելի մասնագիտական գործունեություն ծավալած բուժքույր Գայանե Ղուկասյանն է»,- ասված է Մուրադյանի գրառման մեջ: