Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է ավելի շատ ներդրումներ անել կորոնավիրուսի պատվաստանյութի կամ դեղամիջոցի ստեղծման գործում, քանի որ այժմ կա 7-8 հիմնական թեկնածու: Այս մասին հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ գրում է Al Jazeera-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն կերպ փորձում է ավելացնել COVID-19-ի դեղամիջոցի ստեղծման համար անհրաժեշտ գումարը, քանի որ բազմաթիվ երկրներում կարանտինային ռեժիմի ու սահմանափակումների թուլացման պարագայում վարակի նոր օջախներ են երևան եկել: